Տամարինդո (Կոստա Ռիկա)
Appearance
Քաղաք և Շրջան | ||
---|---|---|
Տամարինդո | ||
Tamarindo | ||
Երկիր | Կոստա Ռիկա | |
Նահանգ | Գուանակաստե | |
Կանտոն | Սանտա Կռուզ | |
Հիմնադրված է | 1995 (նոյեմբերի 27) թ. | |
Մակերես | 123.53 (շրջանինը) կմ² | |
ԲԾՄ | 27 մետր | |
Խոսվող լեզուներ | իսպաներեն | |
Բնակչություն | 500 (շրջանինը՝ 6869) մարդ (2013) | |
Կրոնական կազմ | կաթոլիկներ | |
Ժամային գոտի | UTC-5 | |
Փոստային ինդեքս | 50309 | |
Փոստային դասիչ | 50309 | |
| ||
Տամարինդո, քաղաք և շրջան Կոստա Ռիկայի Գուանակաստե նահանգի Սանտա Կռուզ կանտոնում։ Շրջանի բնակչությունը կազմում է 6869 մարդ[1], իսկ քաղաքում ապրում է 500 մարդ։ Զբոսաշրջային սեզոնի ժամանակ և տոներին այստեղ այցելում է 5000 և ավելի մարդ։ Հիմնական զբաղմունքներն են ձկնորսությունը և սերֆինգը։ Այստեղ հանդիպում են աշխարհի ամենամեծ՝ հաստամաշկ կրիաները, որոնք գտնվում է անհետացման վտանգի տակ[2]։
Շրջանի գլխավոր քաղաքներն են Տամարինդոն, Վիլյառեալը, Սանտա Ռոսան, Էռնանդեսը, Նոր Գարիտան և Սան Խոսե դե Պինիլլան[3]։
Շրջանը զբաղեցնում է 123.53 կմ² տարածք։ Արևմուտքում Խաղաղ օվկիանոսն է։ Կան ցածրադիր բլուրներ։ Շրջանի տարածքով հոսում են Մատապալո և Սան Ֆրանցիսկո գետերը։
Ամբողջ տարին կլիման արևադարձային է։ Միջին ջերմաստիճանը մոտ 32 °C է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Estadísticas Vitales 2013 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine - INEC
- ↑ Sarti Martínez, A.L. 2000. Dermochelys coriacea. In: IUCN 2009. IUCN Red List of Threatened Species. Versión 2009.2. <www.iucnredlist.org>
- ↑ «Tamarindo». Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.